2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայում զինված բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 432-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին Twitter-ում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիբիական բաժանմունքը:
«Զինված հակամարտության սկսվելուց ի վեր Տրիպոլիում (արվարձաններում) զոհվել Է 432 մարդ, 2069 հոգի վերքեր են ստացել, ավելի քան 50 հազարը հարկադրված են եղել լքել իրենց տները»,-ասված Է հաղորդագրության մեջ: Մայիսի 3-ին ԱՀԿ-ն հայտնել Էր հակամարտող կողմերի բախումների ընթացքում 392 զոհվածների մասին: Ներկայում Լիբիայում գործում Է երկու կառավարություն. միջազգային հանրակցության կողմից ճանաչված վարչապետ Ֆայիզ Սարաջի Ազգային համաձայնություն կառավարությունը (ԱՀԿ)՝ Տրիպոլիում եւ Աբդալա Աբդուռահման աթ-Թանիի նախարարների ժամանակավոր կաբինետը, որը գործում Է երկրի արեւելքում՝ ընտրված խորհրդարանի հետ համատեղ, եւ որին աջակցում Է Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ):
Ապրիլի 4-ին բանակի հրամանատարը՝ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը, հայտարարել Էր մայրաքաղաքի վրա հարձակում սկսելու մասին, իսկ ԱՀԿ-ի ղեկավար Սարաջը հրաման Էր տվել իր կողմից վերահսկվող բոլոր զինվորական ստորաբաժանումներին՝ պատրաստ լինել պաշտպանության: Ավելի ուշ մայրաքաղաքում բազավորված զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» արշավն սկսելու մասին՝ ԼԱԲ-ի գրոհող ուժերին դիմակայելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: