Ղարաբաղյան հիմնահարց

Արցախում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է. նա Երևանում է

1 րոպեի ընթերցում

Արցախում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է. նա Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայողԱգանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեր այն հարցին՝ առաջիկայում զինծառայողին վիրահատություն սպասվում է, թե ոչ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ պարզ կլինի, երբ վիճակը կայունանա:

Մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել էր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

ՊԲ ժամկետային զինծառայողԱգանիկ Զորոգլյանը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում