Թել Ավիվում կայացել է Սրբուկի եվրատեսիլյան ելույթի առաջին փորձը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանի մրցութային համարի առաջին փորձը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է escxtra.com-ը:
Երգչուհին բեմում միայնակ է՝ սև հագուստով և երկարաճիտ կոշիկներով: Բեմն ընդհանուր առմամբ մուգ է` ողողված կարմիր լույսերով: Սրբուկի «Walking out»երգի կատարման ամբողջ ընթացքում լեդ էկրանին և հատակին հայտնվում են կոտրված ապակու կտորներ:
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:
Մրցույթի երկրորդկիսաեզրափակիչում` մայիսի 16-ին, Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո:
Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ ևպրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած«Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվահաղթող երգ: 2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր: Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդհորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում: