Մշակող արդյունաբերությունն աճում է առնվազն 7.5-8 տոկոսով. Տիգրան Խաչատրյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվարկներով Հայաստանում մշակող արդյունաբերության առնվազն 7.5- 8 տոկոս աճ ունենք: Դա նշանակում է, որ վերջնական արտադրանք ստեղծող ճյուղերն աճում են լավ տեմպերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 3-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս տարվա առաջին եռամսյակում ունենք 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը միջին հաշվով համադրելի է նախորդ երեք տարիների տնտեսական ցուցանիշներին: Տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը` 2 տոկոսով: Դա համեմատաբար ցածր է առնվազն նախորդ երեք տարիների միջին ցուցանիշից: Լեռնահանքային ոլորտի արտադրանքում մոտ 20 տոկոս անվանական արժեքով անկում ենք ունեցել: Դա ունի երկու պատճառ՝ մետաղների համաշխարհային գներն ավելի ցածր են, քան 2018-ի առաջին եռամսյակում են եղել: Եվ դրանք մոտ 12-15 տոկոսով ավելի ցածր են հիմնական մետաղների՝ ալյումինի և պղնձի գծով: Արտահանվող ապրանքների մեջ մեծ տեսակարար կշիռ ունի նաև ալյումինի փայլաթիթեղը, որի գնագոյացման վրա ազդում է բորսայական գինը: Համապատասխանաբար, այդպիսի կրճատման ֆոնին լավ լուրն այն է, որ լավ տեմպերով է աճել մշակող արդյունաբերությունը: Մեր գնահատականներով առնվազն 7.5-8 տոկոս աճ ունենք: Դա նշանակում է, որ մեր տնտեսության այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքային ռեսուրսների վրա, այլ վերջնական արտադրանք են ենթադրում և իրենցից ներկայացնում են սպառման ապրանքներ, աճում են բավականաչափ լավ տեմպերով»,-ասաց Խաչատրյանը:

Նա նկատեց, որ տնտեսական ակտիվության վրա ազդած հաջորդ ցուցանիշը ծառայությունների աճի ցուցանիշն է՝ 17.3 տոկոս երեք ամսվա հանրագումարով: Դա բարձր է նախորդ տարիների ցուցանիշներից: Առնվազն երկու հատված կա, որոնք աճում են բավական լավ տեմպերով։ Դրանք ֆինանսական ծառայություններն են՝ բանկերը, ապահովագրական, վարկային կազմակերպություններ: Նախարարը նկատեց, որ ֆինանսական միջնորդության դերը բարձրանում է տնտեսության մեջ: Զբոսաշրջության ծառայությունները նախորդ ամսվա տվյալներով ևս կայուն աճի ցուցանիշներ ունեն:

Ներքին առևտրաշրջանառությունը ևս գնահատվել է բավականին բարձր ցուցանիշներով՝ 10 տոկոսը գերազանցող ակտիվություն ենք ունեցել, որը նախորդ տարիների նկատմամբ համադրելի ցուցանիշ է: Նախարարը նշեց, որ տարվա ընթացքում ևս ակնկալում են բարձր ցուցանիշներ:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը