Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում կքննարկվեն գիտակրթական համագործակցության մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 29-ին հանդիպել է Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Սապարդուրդի Թոյլիևի (Sapardurdy Toýlyýew) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի ԳԱ նախագահը համակարծիք են եղել, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի գիտակրթական ոլորտում համագործակցությունը: Թուրքմենստանի ԳԱ նախագահը գոհունակությամբ հիշել է իր՝ փոխվարչապետ եղած տարիներին Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ղեկավարումը և Հայաստան կատարած այցերը: Մասնագիտությամբ բժիշկ Թոյլիևը կարևորել է հատկապես առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-թուրքմենական հարաբերություններում գիտության ոլորտում համագործակցության արդյունքում ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները, կարևորել աստղագիտության և սեյսմոլոգիայի բնագավառներում նախկինում ունեցած կապերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի օրակարգում ընդգրկել գիտակրթական համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Հայերեն Français

Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը

Արաղչին ՇՀԿ գագաթնաժողովի իր հանդիպումներում շեշտել է ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի հուշագրին վերադառնալու անհրաժեշտությունը

ԵԱՏՄ-ն սեպտեմբերի 1-ից գործարկում է օտարերկրյա ապրանքների հետագծելիության մեխանիզմ

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ

Իրանը ՄԱԿ-ից պահանջում է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից Լարակ կղզուն հասցված հարվածի կապակցությամբ

Դասական երաժշտություն և պատմական շունչ. Գյումրիում կանցկացվի «Երեկոն թանգարանում» բացառիկ միջոցառումը

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 970-ը

Գործարկվել է Հայաստանում TRIPP ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Արարատ Միրզոյանը Բիշքեկում շփումներ է ունեցել Պակիստանի արտաքին գործերի նախարարի հետ