ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին ժամանեց Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին:

Հայերեն العربية English Русский