Տիգրան Խաչատրյանը չի բացառում քննարկումների արդյունքում ներկրվող կլինկերի վրա պետտուրքի սահմանումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներկրվող կլինկերի վրա պետտուրքի տարածման հարցում հստակություն կլինի միայն բոլոր կողմերի հետ քննարկումներից և դիտարկումները լսելուց հետո:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան բուռն քննարկման առարկա դարձած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ խոսեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք հայտարարել ենք, որ առաջիկա ամիսը օգտագործելու ենք շատ մանրամասն հաշվարկների համար: ԱԺ-ում տնտեսական հարցերի հանձնաժողովն աշխատանքային խումբ է ձևավորել, հրավիրելու են բոլորին, ովքեր ասելիք ունեն: Եվ մենք առաջին ընթերցումից առաջ ևս հայտարարել էինք, որ եթե բոլոր դիտարկումները և ներկայացվող տեղեկությունները փաստեն, հաստատեն, որ կլինկերը որոշակի չափով տուրք պետք է ստանա, ապա կստանա»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ կլինկերը որոշակի վերամշակում է անցնում Հայաստանում, երբ ստացվում է ցեմենտ: Հիմնական տեսակետն այն է, որ պետտուրքի համար այնպիսի չափեր պետք է ընտրվեն, որ կլինկերից արտադրված ցեմենտն ի վերջո շուկայում մնա մոտավորապես նույն ինքնարժեքի, ինչ ունի ցեմենտը: «Ոչինչ չի բացառվում, բայց դա կորոշվի միայն մանրամասն մասնագիտական հաշվարկներից հետո, որոնք ԱԺ-ում կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,-եզրափակեց նախարարը:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:ԲՀԿ-ն առաջակում էր կլինկեր վրա ևս պետտուրք սահմանել: Սակայն ապրիլի 25-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ որոշում կայացվեց աշխատանքային խումբ ստեղծել՝ նախագիծը մինչ երկրորդ ընթերցում մանրամասն քննարկելու համար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք չենք մասնակցելու քննարկումներին:

Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք:Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկիվրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով:Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքիցազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:Գործարանի տնօրինությունը պարզաբանել էր, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը