Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ ներկրվող ցեմենտի վրա պետտուրք տարածելը շինարարության ինքնարժեքի վրա չի ազդի էականորեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկրվող ցեմենտի վրա պետտուրքի տարածումը չի կարող էական ազդեցություն ունենալ շինարարության ընդհանուր ինքնարժեքի և շինարարության աճի միտումների վրա: Շուկայի ընդհանուր վաճառքի զգալի մասը կազմում է Հայաստանում արտադրված ցեմենտը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե նախագծի ընդունման պարագայում շինարարությունը Հայաստանում կթանկանա:

«Շուկայում 2018-ին վաճառվել է մոտ 730 հազար տոննա ցեմենտ, որից միայն 180 հազարն է ներկրված: Ընդ որում, այն 180-ից 60-ը որպես կլինկեր էր ներկրվել և այստեղ դրանից ցեմենտ էր արտադրվել: Կարող ենք ասել, որ 2018-ի ընթացքում շուկայի ընդհանուր վաճառքի մոտ 600 հազար տոննան եղել է տեղում արտադրված ցեմենտը՝ տեղական գնով և ընդամենը մոտ 130 հազար տոննան է եղել ներկրված: Եղել են միջնորդ առևտրային կազմակերպությունները, որոնք որոշակի շահույթ են ունեցել՝ տրանսպորտային ծախեր են իրականացրել: Եվ այդ ցեմենտը բնականաբար որոշակիորեն բարձրացված արժեքով է հասել շինարարին: Չափազանցված է այն տեսակետը, թե ներկրվող ցեմենտը կարող է էական ազդեցություն ունենալ շինարարության ընդհանուր ինքնարժեքի վրա»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ կա որոշակի ազդեցություն, սակայն դա չի կարող շինարարության աճի միտումների վրա զգալի ազդեցություն թողնել:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:ԲՀԿ-ն առաջակում էր կլինկեր վրա ևս պետտուրք սահմանել: Սակայն ավելի ուշ հայտարարեցին, որ մինչ երկրորդ ընթերցումն ընկած ժամանակում չեն մասնակցելու նախագծի վերաբերյալ քննարկումներին: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մտավախություն էր հայտնել, որ նախագծի ընդունման, ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու արդյունքում շինարարությունը Հայաստանում կթանկանա:

Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք:Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկիվրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով:Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքիցազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:Գործարանի տնօրինությունը պարզաբանել էր, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:

Հայերեն

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը