Բրիթնի Սփիրսը երկրպագուներին խոստացել Է շուտով բեմ վերադառնալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հոգեբուժական կլինիկայից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել Է հանրության առջեւ եւ իր ստեղծագործության երկրպագուներին խոստացել Է շուտով բեմ վերադառնալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամեն ինչ լավ Է: Իմ ընտանիքը եւ ես վերջին ժամանակներս մեծ սթրեսի եւ տանջալի անհանգստության վիճակում ենք, ուստի ինձ մի փոքր ժամանակ Է հարկավոր վիճակս շտկելու համար: Մի անհանգստացեք, ես շատ շուտով կվերադառնամ»,-խոստացել Է նա իր ուղերձում, որը տեսագրվել եւ զետեղվել Է Instagram-ում: «Լուրեր են տարածվել իմ ընտանիքի եւ իմ թիմի նկատմամբ հաշվեհարդարների սպառնալիքների մասին, ամեն տեսակ անհեթեթություններ են դուրս տալիս: Ես փորձում եմ ժամանակ գտնել մենակ մնալու համար, սակայն վիճակս ավելի ու ավելի ծանրանում տեղի ունեցողի պատճառով: Մի հավատացեք այն ամենին, ինչ որ կարդում եւ լսում եք»,-գրել Է Սփիրսը:

TMZ ինտերնետ-ռեսուրսին հաջողվել Է ապրիլի 24-ին տեսանյութ նկարահանել, թե ինչպես Է երգչուհին պահապանների ուղեկցությամբ խանութ մտնում, այնուհետեւ նստում Է ավտոմեքենա եւ հեռանում: Ապրիլի սկզբին Սփիրսը պառկել Էր հոգեկան խանգարում ունեցողների համար նախատեսված կլինիկա: Ինչպես հայտնել Է TMZ-ն, երգչուհին մասնագետների օգնության կարիք Է ունեցել, քանի որ ծանր Է տանում հոր լուրջ հիվանդությունը, որը մի քանի շաբաթվա ընթացքում երկու անգամ վիրահատության Է ենթարկվել: Հունվարին Սփիրսը Twitter-ում գրել Էր, որ ժամանակավորապես դադարեցնում Է համերգներ տալ այն պատճառով, որ իր հայրը «հոսպիտալացվել Է եւ հազիվ Է փրկվել մահից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս