Life

Ջոնի Դեփը ցանկանում Է ամուսնանալ 20-ամյա ռուս աղջկա հետ. Daily Mail

2 րոպեի ընթերցում

Ջոնի Դեփը ցանկանում Է ամուսնանալ 20-ամյա ռուս աղջկա հետ. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը պլանավորում Է ամուսնանալ Սանկտ Պետերբուրգից ժամանած 20-ամյա պարուհի Պոլինա Գլենի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Նշվում Է, որ աղջիկն արդեն երկու տարի Է՝ ապրում Է Լոս Անջելեսում, իսկ Դեփի հետ նա ծանոթացել Է անցյալ տարի՝ երեկույթներից մեկի ժամանակ:

Ներկայում նա ապրում Է ամերիկացի դերասանի առանձնատանը, ընդ որում՝ Դեփն իր բոլոր հյուրերին ստիպում Է համաձայնագիր ստորագրել չհրապարակման մասին, հավելում Է հրատարակությունը՝ հղում անելով դերասանին մոտ կանգնած աղբյուրի:

Բացի այդ, շուտով զույգը պատրաստվում Է ամուսնանալ, ինչից հետո նրանք ցանկանում են մեկնել Ռուսաստան՝ ծանոթանալու աղջկա ընտանիքի հետ: Ջոնի Դեփը 2015 թվականի փետրվարից ամուսնացած Էր ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի հետ: Նրանց ամուսնալուծության շուրջ սկանդալը թնդացել Է 2016 թվականի մայիսին, երբ դերասանուհին ամուսնուն մեղադրեց ֆիզիկական եւ հոգեբանական բռնության մեջ:

Դատարանը դերասանին արգելել Է մոտենալ նրան, ի պատասխան՝ դերասանը Հերդին մեղադրել Է ամուսնալուծությամբ հարստանալու փորձ անելու մեջ: 2017 թվականի հունվարին Լոս Անջելեսի դատարանը որոշում Է ընդունել ամուսնությունը լուծարելու վերաբերյալ: Հերդը հայտարարել Է, որ այն ամբողջ գումարը (յոթ միլիոն դոլար), որն իրեն Է հասնում ամուսնալուծությունից հետո, կնվիրաբերի մի քանի բարեգործական կազմակերպությունների, որոնք զբաղվում են ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց, ինչպես նաեւ հիվանդ երեխաների աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում