Տարածաշրջանային

Մեծ Բրիտանիայի պետնախարարն Արա Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր է համարում սերունդների համար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի պետնախարարն Արա Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր է համարում սերունդների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքներն ապրիլի 23-ից ցուցադրվում են Լոնդոնի հայտնի Սաատչի թանգարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ լուսանկարների ցուցադրությունը կազմակերպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:

Ցուցահանդեսում ներկայացված են Գյուլերի՝ Ստամբուլը պատկերող հայտնի աշխատանքները, ինչպես նաև բրիտանացի այնպիսի գործիչների դիմանկարներ, ինչպիսիք են նախկին վարչապետ Ուինսթոն Չերթչիլը, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը, մաթեմատիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելը:

Ցուցահանդեսը բացել են Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալեն Դանքնը և այդ երկրում Թուրքիայի դեսպան Ումիթ Յալչընը:

Դանքնի խոսքով՝ Գյուլերն աշխարհի լավագույն լուսանկարիչներից էր, թեպետ երբեք իրեն արտիստ չէր համարում: «Նա իրեն համարում էր ոչ թե ֆոտոլրագրող, այլ վիզուալ պատմաբան»,- ասել է պետնախարարը՝ համոզմունք հայտնելով Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր են լինելու ապագա սերունդների համար:

Լոնդոնից բացի նմանօրինակ ցուցադրություններ են բացվելու նաև Փարիզում, Կիոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և Մոգադիշոյում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում