Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմը կրկին ներկայացվեց կինոսերներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան` ապրիլի 24-ին ընդառաջ, Կինոյի տան փոքր դահլիճում ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» կինոնկարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արձակագիր Ռուբեն Հովսեփյանի սցենարով նկարահանված ֆիլմում խաղացել են դերասաններ Լևոն Ներսիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Անահիտ Ղուկասյանը և այլք:

«Սա Վիգեն Չալդրանյանի առաջին ֆիլմն էր. և՛ դերասանական կազմի համար էր այն հետաքրքիր, և՛ ռեժիսորի: Նկարահանումներն իրականացվում էին Արամուս գյուղում, մթնոլորտը շատ ջերմ էր, մենք հաճույք էինք ստանում մեր աշխատանքից, իսկ Վիգենը չէր ծանրացնում ոչինչ, պարզապես ասում էր, թե ինչ է ցանկանում ստանալ ու վերջ»,-ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ «Ապրիլը» պատկանում է այն կինոնկարների շարքին, որոնք անհրաժեշտ են, որ երիտասարդությունը երբեք չմոռանա այն արհավիրքը, որի միջով անցել են մեր պապերը:

Երևանի մամուլի ակումբ հասարակական կազմակերպության խմբագիր Հերիքնազ Հարությունյանը խոստովանեց, որ շատ է սիրում ֆիլմը: «Հրաշալի դերասանական կազմ է ընդգրկված. Լևոն Ներսիսյանն իմ դասախոսն էր, և մենք նրան երկրպագում էինք: Ֆիլմի ասելիքը շատ խորն է. այն հորդորում է հողին կպած մնալ ու չհեռանալ արմատներից: Հերոսներից մեկն ասում է՝ փրկվել են ցեղասպանությունից, կարողացել են ստեղծել իրենց օջախը, և այն պարզապես չի կարելի տալ ուրիշին: Ասես հերոսներն իրենց մի մասնիկն են բերել Ավետյաց երկրից և չեն ցանկանում, որ բան պակասի, ուզում են շենացնել երկիրը»,-պատմեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ ֆիլմում կարմիր գծի պես անցնում է այն միտքը, որ ճիշտ է՝ հայերը կոտորվել են, բայց պայքարել են ու չեն կորցրել արժանապատվությունը:

«Ապրիլ» կինոնկարը նկարահանվել է 1985 թվականին«Հայֆիլմ» կինոստուդիայում:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում: Կինոժապավենում նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին` Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

Ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը