Ինովացիա

Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը եւ Սան Խոսեի պետական համալսարանը համագործակցություն են սկսել կրթության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը եւ Սան Խոսեի պետական համալսարանը համագործակցություն են սկսել կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) եւ Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի մամուլի բաժնից, համագործակցության շրջանակում մարտ ամսին Հայաստան էր այցելել Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված դասախոս Գլեն Մյուլսը: Այցի շրջանակում վերջինս անցկացրեց քառօրյա փակ դասընթացներ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն Data is EVERYTHING! խորագրով բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները եւ այլ հետաքրքրված անձիք՝ ընդհանուր առմամբ 130 եւ ավելի մասնակիցներ, հնարավորություն ստացան ավելին իմանալու այսօրվա աշխարհում բիզնեսի եւ հասարակության մեջ տվյալների կարեւորության մասին: Սեմինարն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Գլեն Մյուլսը Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների դասախոս է IBM MEA համալսարանում, ինչպես նաեւ Համակարգչային գիտություն է դասավանդում Iona համալսարանում, դասախոսում է Սան Խոսեի պետական համալսարանի «Տեղեկատվական Դպրոցում» եւ «Մասնագիտական եւ Գլոբալ կրթության ամբիոնում»:

Սա ISTC-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի միջեւ համագործակցության առաջին քայլն է: Առաջիկայում ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից եւ 2 դասախոսներից կազմված խումբը կայցելի Սան Խոսեի պետական համալսարան: Այցի շրջանակում ուսանողները կստանան հնարավորություն ամերիկացի դասախոսների հետ քննարկել իրենց մագիստրոսական թեզերը, ինչպես նաեւ հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները:

Միաժամանակ, ԵՊՀ դասախոսները կաշխատեն համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը: Սա կնպաստի Հայաստանում հետազոտական ներուժի զարգացմանը:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում