Տնտեսություն

Երևանում կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 26-28-ը կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհամախմբի զբոսաշրջության և ակտիվ հանգստի լավագույն առաջարկները: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպո Գրուպ» ընկերությունը, որը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է: Որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի և մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել, տարածաշրջանային ի՞նչ տուր փաթեթներ կարո՞ղ են ձևավորվել, այս և մի շարք այլ հարցերի պատասխանները այցելուները կարող են գտնել «InTourExpo 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ցուցահանդեսը լավ հարթակ է ոլորտի մասնագետների, ընկերությունների համար: Այն կնպաստի նոր կապեր ձևավորելուն, համագործակցության նոր հնարավորություններ գտնելուն:

«Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նշանակալի իրադարձություն է, այս միջազգային ցուցահանդեսը դարձել է հեղինակավոր: Թե Հայաստանի, թե այլ երկրների զբոսաշրջային արդյունքը ներկայացվում է մեկ տեղում: Եվ պարզապես այցելուները, և՛ տուրիզմի ոլորտի ընկերությունների համար հետաքրքրական հարթակ է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

«Ին Տուր Էքսպո» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Էքսպո Գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում է 80 ներկայացուցիչ տարբեր երկրներից՝ Ռուսաստան, Իրան, Եգիպտոս, Հայաստան, Արցախ և այլն:

«Ցուցահանդեսին մասնակցում են և՛ տուրօպերատորներ, և հանգստյան տներ, և հյուրանոցներ, և ռեստորաններ: Այսինքն՝ ամբողջական փաթեթ է: Երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, Արցախ և՛ տոմս է անհրաժեշտ, և՛ լավ հյուրանոց կամ հյուրատուն, և,՛ իհարկե, ոչ պակաս կարևոր է, խոհանոցը, ինչպես նաև գեղատեսիլ ու պատմահնագիտական վայրերը: Ահա այս ամենը ներկայացված կլինի ցուցահանդեսում»,-ասաց Վահագն Միրիջանյանը: Ինչ վերաբերում է այլ երկրներից ցուցահանդեսին մասնակցող ընկերություններին, ապա նույն սկզբունք է գործում: Օրինակ, Եգիպտոսը ներկայանում է հյուրանոցներով, Ռուսաստանից մասնակցում է Սանկտ Պետերբուրգի քաղաքային տուրիստական բյուրոն, մասնավոր ընկերություններ: Իրանից մասնակցում են տուրիստական ընկերություններ, որոնք առաջարկներ են ներկայացնում դեպի Իրան:

Ցուցահանդեսի շրջանակում կկայանան «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականացնում է Սմիթսոնյան ինստիտուտը:

«Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը նշեց, որ իրենք աշխատում են մի քանի մարզերում և զարկ են տալիս մշակութային տուրիզմի զարգացմանը:

«Ահա այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված զբոսաշրջային պրոդուկտը ներկայացնելու ենք ցուցահանդեսին: Մենք աշխատում ենք թանգարանների, փառատոնների, արհեստագործ վարպետների հետ»,-ասաց Սիսակ Մխիթարյանը:

Ցուցահանդեսների շրջանակներում անցկացվելու են մի շարք սեմինարներ ոլորտի մասնագետների համար: Ցուցահանդեսի պատվավոր հյուրն է հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում