Ինովացիա

China Unicom-ը հայտարարել Է Չինաստանի յոթ քաղաքում 5G կապի ցանցի գործարկման մասին

2 րոպեի ընթերցում

China Unicom-ը հայտարարել Է Չինաստանի յոթ քաղաքում 5G կապի ցանցի գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: China Unicom չինական օպերատորը հայտարարել Է ՉԺՀ-ի յոթ քաղաքում հինգերորդ սերնդի 5G կապի ցանցի գործարկման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ընկերության նախագահ Վան Սյաոչուն՝ ապրիլի 23-ին ելույթ ունենալով «Ինովացիաների զարգացումը 5G-ի ոլորտում» խորհրդաժողովում:

China Unicom-ը 5G ցանցի փորձարարական գործարկում Է իրականացրել «7+33+N» ծրագրով»,-ասել Է Վան Սյաոչուն. նրա խոսքն ապրիլի 23-ին մեջբերել Է Beijing Youth Daily թերթը:

Զարգացման սխեմայի համաձայն, հինգերորդ սերնդի կապի ցանցն ամբողջությամբ կծածկի ՉԺՀ-ի յոթ քաղաքներըւ, այդ թվում՝ Պեկինը, Շանհայը, Գուանչժոուն, Շենչժենը, Նանկինը, Հանչժոուն եւ նոր տնտեսական շրջանը՝ «Սյունյան»-ը (Պեկին-Տյանցզյան-Հեբեյ, ՉԺՀ-ի հյուսիս), կներառի առավել «թեժ կետերը» 33 բնակավայրերում եւ հնարավորություն կստեղծի՝ կապով ապահովելու «N» չինական քաղաքները:

«China Unicom-ը բաց Է համագործակցության համար եւ ձգտում Է համակողմանի աջակցություն ցուց տալ 5G կապի զարգացմանը»,-ասել Է Վան Սյաոչուն: Նա նաեւ նշել Է, որ այս տարի ընկերությունը մտադիր Է 6-ից մինչեւ 8 մլրդ յուան (շուրջ 895 միլիոնից մինչեւ 1,2 մլրդ դոլար) ներդնել հինգերորդ սերնդի կապի տեխնոլոգիաների ինովացիոն զարգացման բնագավառում:

Այն տեղեկատվության հաղորդման արագությունը կմեծացնի վայրկյանում մինչեւ 1 գիգաբայթ, ինչը 20-50 անգամ ավելի արագ Է տվյալների փոխանցման գոյություն ունեցող ստանդարտներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում