Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգ ներդնելու ուղղությամբ կատարված աշխատանքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հանրապետության տարածքում տրանսպորտային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարն ապրիլի 17-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, քանի որ Հայաստանում տարիներ շարունակ տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել:

Արշակյանը ներկայացրեց, որ ստեղծվել է տվյալների բազա, որի շնորհիվ հնարավոր է տեսնել, թե Հանրապետության տարածքում տրանսպորտային ցանցը ինչպիսին է, որոնք են գործող երթուղիները, որ ընկերություններն են սպասարկում, ինչպես նաև երևում է, թե ինչպիսի երթուղիներ են նախատեսվում նոր ցանցով: Համակարգում կանաչ գույնով մոդելավորված է ներդրվելիք նոր երթուղային ցանցը, կապույտով՝ գործող ցանցը: Հակոբ Արշակյանն Արագածոտնի մարզի օրինակով ցույց տվեց, որ նոր բազմաթիվ նոր բնակավայրեր կան, որոնք ներառվելու են նոր ցանցի մեջ:

«Հիմա ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, որի արդյունքում մենք ունենալու ենք նոր ցանցի ավելի ճշգրիտ պատկեր, թե ինչ տիպի և քանակի ուղևորատրանսպորտային փոխադրամիջոցներ են անհրաժեշտ, ինչ հաճախությամբ դրանք պետք է շարժվեն: Դրանից հետո տեղի կունենան մրցույթներ կենտրոնացված ուղևորացանցի սպասարկման համար և կգործարկվի նոր ցանցը: Այս պահին ողջ տեղեկատվությունը հավաքագրման և մշակման փուլում է»,- մանրամասնեց նա:

Նրա խոսքով՝ մայիսին պատրաստ կլինի ուղևորահոսքերի ամբողջական պատկերը, որից հետո կանցնեն մոդելավորման փուլին:

Հակոբ Արշակյանը պարզաբանեց նաև, թե ինչ է իրենից ենթադրում տրանսպորտային միասնական համակարգը: Նրա խոսքով՝ պետք է լինի միասնական տոմսային համակարգ, որպեսզի մարդը մի կետից մյուսը գնալու համար կարողանա հստակ պատկերացնել, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ պետք է նստի և երբ պետք է տեղ հասնի: «Այսինքն, միասնական ասելով նկատի ունենք ամբողջությամբ ինտեգրված տոմսային և լոգիստիկ համակարգ: Թե ինչպես տեղի կունենա օպերատորների բաշխումը, կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից: Այդ հաշվարկը նույնպես կատարվում է: Այսինքն, կատարվում է ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում, դա կապվում է սակագնի հետ և հասկանալի է դառնում՝ արդյոք այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է կամ ոչ: Հասկանալի է, որ ոչ եկամտաբեր ուղղությունները պետք է ինտեգրել եկամտաբեր ուղղությունների հետ և այդպիսով մրցույթները հայտարարել, որպեսզի հնարավոր լինի ներդրումային ծրագրերը իրականացնել: Այդ փուլին հասնելու համար դեռ շուտ է խոսել, որովհետև մենք անհրաժեշտություն ունենք հավաքել ամբողջական տվյալները հավաքել ու հասկանալ, թե որքան կլինի այս կամ այն երթուղու ինքնարժեքը»,- պարզաբանեց Արշակյանը:

Նախարարը հավելեց, որ կոնցեպտուալ առումով պլանավորում են, որպեսզի մարզային երթուղիները հավաքվեն իրենց ամենամոտիկ շրջկենտրոնում կամ մարզկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի և հնարավոր լինի ճիշտ լոգիստիկա ապահովել՝ այն հասանելի դարձնելով գյուղերին: Նախարարն ընդգծեց, որ շատ գյուղական համայնքներ այս պահին կապված չեն ոչ մարզկենտրոնների, ոչ Երևանի հետ՝ պայմանավորված ոչ եկամտաբեր լինելու հանգամանքով: «Մեր առաջնահերթությունն այն է, որ այդպիսի գյուղերը նույնպես միացած լինեն տրանսպորտային ցանցին հնարավորինս շատ»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Հայերեն English

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ