«Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ապրիլի 16-ին ելույթ ունեցավ Երևանում Հայկական բարեգործական ընդհանուր միության 113-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Երգչուհին երկրպագուներին մեծ տոն նվիրեց՝ կատարելով հանրահայտ ու սիրված հիթեր:

«Ինձ համար կարևոր չէ, թե ես աշխարհի որ երկրում եմ համերգներով հանդես գալիս, ինձ համար ամենաէականը ձեր՝ իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է: Շատ կցանկանայի ավելի շատ երգել ու ավելի բարդ ստեղծագործություններ ներկայացնել, բայց մի քիչ վատառողջ եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սրբուկը:

Նա խոստացավ նոր համերգային ծրագրով երաժշտասերներին ներկայանալ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթից վերադառնալուց հետո:

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Սրբուհի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից:Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել էԱնդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը,«Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս