Հասարակական

Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին. Գարեգին Բ

1 րոպեի ընթերցում

Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին. Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել ֆրանսիացիներին՝ կապված Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ:

«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում