ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքելիս պետք է հավասարակշիռ մոտեցում դրսևորի Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում. Արման Եղոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը պետք է ցուցաբերի առավելագույն հավասարակշռված և տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ համաձայնագիր կնքելիս այն կետերում, որոնք կարողեն առնչվել երրորդ կողմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Թեև պայմանագիրը երկկողմ է, բայց այն կետերում, որոնք այն կարող է առնչվել երրորդ կողմին, իրենք պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռված և տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ: Խոսքը Արցախի խնդրի կարգավորման համատեքստում Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում ենթադրվող ձևակերպումների մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման վրա: Դրանք պետք է առավելագույնս ներդաշնակված լինեն Մինսկի խմբի գործընթացի հետ»,- նշեց Եղոյանը:

Արման Եղոյանի խոսքով` ԵՄ-ն կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն դրա համար որոշակի ժամանակ պետք կլինի:

«Դա որոշակի ջանք ու ժամանակ կպահանջվի: Ես լիահույս եմ, որ մեր գործընկերները կցուցաբերեն այդ ջանքը, լիահույս եմ, որ այս հարցում կցուցաբերեն առավելագույն հավասարակշռվածություն՝ չխախտելու համար այն նուրբ բալանսը, որ ԵՄ-ն ունի տարածաշրջանում: Ես հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ հավասարակշռության խախտումը կբերի տարածաշրջանում ԵՄ ազդեցության և դերի, դրա մասին ընկալումների փոփոխության»,-ասաց Արման Եղոյանը:

Հայերեն Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP