Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Դինա Թայթուսի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Դինա Թայթուսի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 9-ին հանդիպեց Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Նևադա նահանգի կոնգրեսական Դինա Թայթուսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ lրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը երախտագիտություն հայտնեց Դինա Թայթուսին Հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար` միտված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը:

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումները, մասնավորապես` ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության համալիր ծրագրերն ու արձանագրված արդյունքները:

Դեսպան Ներսեսյանը և կոգրեսական Դինա Թայթուսն անդրադարձան նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի այլ հարցերի` ընդգծելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի և ամերիկահայ համայնքի ուրույն դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում