ԻՀՊԶ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում. Զարիֆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում:

«Այդ սադրիչ որոշումն անկառավարելիության աստիճանի կհասցնի առճակատման մակարդակի աճը, ինչպես նաեւ կմեծացնի միջադեպերի վտանգը տարածաշրջանում, որն առանց այդ Էլ զգալի դժվարությունների Է բախվում»,-ասված Է ուղերձում:

Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը ԱՄՆ-ի եւ նրանց վրա Է բարդել դրա հնարավոր հետեւանքների ամբողջ մեղքը, ովքեր պաշտպանել են այդ որոշումը: «Ակներեւ Է, որ ամերիկյան ռեժիմը, հավասարապես նաեւ նրանք, ովքեր հրապարակավ կոչ Էին անում ընդունել այդ որոշումը, ինչպես նաեւ այն պաշտպանող երկու-երեք խամաճիկային ռեժիմներ լիակատար պատասխանատվություն կկրեն այդ արկածախնդրության հետեւանքների համար»,-գրել Է Զարիֆը:

Նա նաեւ բացատրել Է Գուտերիշին, թե ինչով Է պայմանավորված ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը կցանկանար նաեւ պարզաբանել, որ, չնայած ահաբեկչական բնույթի բազմաթիվ գործողություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացրել Է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, այդ մարմինն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը հիմնվում Է բացառապես փոխադարձության սկզբունքի վրա: Այդպիսով, այն չի կարող շեղում դիտվել պետությունների ինքնիշխան հավասարության հարգման նկատմամբ Իրանի մշտական սկզբունքից»,-ընդգծվում Է փաստաթղթում:

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները որոշում Է ընդունել ԻՀՊԶ-ի կազմավորումները ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Ի պատասխան, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ահաբեկչական կազմակերպություն Է ճանաչել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Եթե ​​ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը. Մասուդ Փեզեշքիան

Մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը

Առողջապահության նախարարի նոր տեղակալը միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

«Ֆուլ հաուս»-ը չի հնանում, չի մարում և ամեն տարի արդիական է դառնում. Գարիկ Սեփխանյան

Իրանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Աբաս Արաղչի

Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում

Իսլանդիայում հանրաքվե է անցկացվում Եվրամիության անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Վարչապետը վերանշանակել է իր 2 օգնականներին