Ինովացիա

Facebook-ը լրամշակումներ Է ներկայացրել իր սոցիալական ցանցերի անվտանգության համակարգում. CNBC

2 րոպեի ընթերցում

Facebook-ը լրամշակումներ Է ներկայացրել իր սոցիալական ցանցերի անվտանգության համակարգում. CNBC

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը ներկայացրել Է այն լրամշակումները, որոնք միտված են անվտագության ապահովմանը համանուն սոցիալական ցանցում, ինչպես նաեւ իրեն պատկանող Instagram եւ Facebook Messenger ծառայություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին այս մասին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ Facebook-ում կհայտնվի հանրամատչելի բաժին, որտեղ ամեն ամիս կհրապարակվեն ստանդարտներ, որոնք կվերաբերեն այն բանին, թե օգտատերերին ինչն Է թույլատրված, իսկ ինչն Է արգելված սոցիալական ցանցում հրապարակման համար: Այնտեղ նաեւ կզետեղվեն պարզաբանումներ ընկերության քաղաքականության մեջ որեւիցե փոփոխության դեպքում:

Instagram-ում կնորացվի հրապարակումների ընտրության ալգորիթմը: Այսպես, նորությունների ժապավենում այլեւս չեն հայտնվի նորություններ անպատեհ բովանդակությամբ, նույնիսկ եթե դրանք պաշտոնապես չեն խախտում սոցիալական ցանցի քաղաքականությունը: Ինչպես ճշտում Է հեռուստաալիքը, խոսքը վերաբերում Է, օրինակ, սեռական ենթատեքստով լուսանկարներին եւ տեսագրություններին:

Facebook Messenger-ի հաղորդագրությունների փոխանակման հավելվածում կհայտնվի «ստուգված օգտահաշվի» հատուկ նշանը, որի միջոցով կարելի կլինի տարբերել «խաբեբաներին կամ իրենց ուրիշ մեկի փոխարեն ներկայացնող մարդկանց»: Բացի դրանից, օգտատերերին մատչելի կլինեն այն անձանց արգելափակման եւ վերահսկման ընդլյանված հնարավորություններ, ովքեր կարող են իրենց հաղորդագրություններ ուղարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում