Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որոշման հրապարակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 11-ին ժամը 12:30-ին:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը երկար և մանրամասն ելույթ է ունեցել և նկարագրել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո երկրում առկա իրավիճակի մասին և թե ինչն է պատճառ հանդիսացել երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։

«Դատարանում այսօր չհնչեց մի բան, որը չի հնչել նախկին դատավարությունների ժամանակ, բայց այս պարագայում պետք էր ներկայացնել նաև այս դատարանին, քանի որ նա երբեք չէր լսել այդ փաստարկները»,–ասաց Ալումյանը:

Տեսակցությունների վերաբերյալ փաստաբանը նկատեց, որ այս պահին չի թույլատրվում տեսակցություն միայն մի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը: Առաջին ատյանի դատարանը փետրվարի 15-ին քննարկել ու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկ քննչականծառայության միջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան