«The Swingles» վոկալ խմբի համերգով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական «The Swingles» վոկալ խմբի համերգով ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետահայաց է խմբի 50-ամյա երաժշտական պատմությանը: Կհնչեն 60-70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ: Խմբի երկացանկն ընդգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն:

Հիսուն տարվա պատմություն ունեցող և հինգ «Գրեմմիի» արժանացած խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» Էդիտ Պիաֆին, Շարլ Ազնավուրին և Միշել Լեգրանին ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:

Խմբին համաշխարհային ճանաչում է բերել 1960 թվականին թողարկած Յո. Ս. Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայնի համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Այսօր «The Swingles»-ի կազմում ընդգրկված են երգիչներ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից: «Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները հոլիվուդյան և այլ հայտնի ֆիլմերի սաունդթրեքները ձայնագրելու համար:

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը խմբի չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում