Հասարակական

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատական նիստը նախագահում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Առաջինատյանիդատարանը մարտի 15-ինքննարկելուբավարարելէրՌոբերտ ՔոչարյանիկալանքըևսերկուամսովերկարաձգելուվերաբերյալՀատուկքննչական ծառայությանմիջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում