Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտնել է իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-գրել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն:

Հայերեն العربية English Русский