Հայաստանն ու Ռուանդան համատեղ կիրականացնեն նորարարական և հետազոտական ծրագրեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Smart Africa» կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Աֆրիկյան երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից ստեղծված և մայրցամաքի 25 երկրներին միավորող «Smart Africa» կենտրոնի նպատակն է ապահովելու մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաև թվային օրակարգի և նորարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը:

Կենտրոնում տեղի ունեցավ ԱԳ նախարար Մնացականյանի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը կենտրոնի գլխավոր տնօրեն Լացինա Կոնեի հետ: Վերջինս ներկայացրեց էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, Աֆրիկա մայրցամաքի թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և դրանցում այլ երկրների փորձը կիրառելու հնարավորությունները:

Զոհրաբ Մնացականյանը Լացինա Կոնեին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը, որի առանցքը ոլորտում առկա ներուժի համախմբման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Համագործակցության և Աֆրիկյան մայրցամաքում հայկական փորձի ներդրման հնարավորությունների և հեռանկարների շուրջ առարկայական քննարկում ծավալելու առումով նախարար Մնացականյանը կարևորեց իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը։

Պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանի փորձը՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում Ռուանդա ժամանած Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը «Smart Africa» կենտրոնի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանի և Ռուանդայի միջև համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացում, բարձր տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում համագործակցություն, համալսարանների միջև կապերի խթանում, բիզնես շրջանակների փոխգործակցություն:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հայերեն English Русский

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ