Հասարակական

ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած երրորդ գանգատը

1 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած երրորդ գանգատը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

«Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:

Հիշեցնենք, որ պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով է, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում