Life

Մահացել է Անջելինա Ջոլիի հարսանեկան զգեստը ստեղծող դիզայները

1 րոպեի ընթերցում

Մահացել է Անջելինա Ջոլիի հարսանեկան զգեստը ստեղծող դիզայները

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 56-րդ տարում մահացել է Versace-ի նորաձևության տան դիզայներ Լուիջի Մասսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fashion Week Daily-ն, մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Մասսին նորաձևության տանն աշխատել է 33 տարի:

Նա զգեստներ է ստեղծել Ումա Թուրմանի, Շերոն Սթոունի, Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի, Շարլիզ Թերոնի, Սելին Դիոնի համար։ Նա ստեղծել է նաև Անջելիա Ջոլիի հայտնի հարսանեկան զգեստը, որի քողի վրա պատկերված էին նրա երեխաների նկարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում