Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը
1 րոպեի ընթերցում
![Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/970202.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը շարունակելու է ներկայացնել բողոքը։
Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:
Առաջինատյանիդատարանըմարտի15-ինքննարկելուբավարարելէրՌոբերտ ՔոչարյանիկալանքըևսերկուամսովերկարաձգելուվերաբերյալՀատուկքննչականծառայությանմիջնորդությունը:
Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: