Ինովացիա

Հարավային Կորեան աշխարհում առաջինն սկսեց 5G շարժական ցանցի առեւտրային օգտագործումը

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան աշխարհում առաջինն սկսեց 5G շարժական ցանցի առեւտրային օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան դարձել Է աշխարհի առաջին երկիրը, որն սկսել Է հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) առեւտրային շահագործումը: Ինչպես ապրիլի 4-ին հայտնել Է գիտության եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը, SK Telecom, KT եւ LG Uplus հեռահաղորդակցական ընկերություններն սկսել են այդ ստանդարտի շարժական կապի ծառայություններ տրամադրել քաղաքացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հինգերորդ սերնդի շարժական կապը (5G) ավելի մեծ թողունակություն Է ապահովում: Տվյալների հաղորդման ռեկորդային արագությունը հասել Է 25 Գբ/վ-ի: Այդ ցուցանիշները թույլ են տալիս առցանց ռեժիմով տեսանյութ հեռարձակել 8K (Ultra HD) լուծաչափով:

Առաջին երկիրը, որը թեստային ռեժիմով գործարկել Է շարժական կապի հինգերորդ սերունդը, Շվեդիան Է: Սակայն հինգերորդ սերնդի առեւտրային ցանցն այդ երկրում կսկսի գործել 2021 թվականից ոչ շուտ, հաղորդել Է ՏԱՍՍ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում