Գարեգին Բ-ն դիմել է Պատրիարք Կիրիլին Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին ազատելու հարցում միջնորդելու խնդրանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:

«Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս միջադեպի վրա: Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղից՝ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վերջինս նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով:

«Հաշվի առնելով մեր նախորդ փորձը որպես հոգևոր առաջնորդների՝ դիմում ենք Ձերդ Սրբությանը՝ խնդրանքով միջնորդելու Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին երիտասարդին ընտանիք վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորվածությունների համաձայն», - հավելել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Հայաստանի հոգևոր առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Համայն Ռուսիո պատրիարքին հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների կազմակերպման համար, որոնց նպատակն է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման համար: Հակամարտության կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել համապատասխան մթնոլորտ, այդ թվում՝ փոխադարձ վստահության ամրապնդման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման: Հայաստանի իշխանությունները, ժողովուրդն ամուր են խաղաղության ձգտման և համերաշխության կամքում, սակայն այդ ճանապարհը չի կարող լինել միակողմանի»,- ավելացրել է Գարեգին Երկրորդը:

Հայերեն English Русский

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի