1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոզամբիկում «Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվն ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 598: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pais տեղական հրատարակությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային ինստիտուտին (INGC):
Ավելի վաղ հաղորդվել Էր 501 զոհվածների մասին: Երկրի նախագահ Ֆիլիպ Նյուսին հայտարարել Է, որ ընդամենը երկրում տարերքի հետեւանքով կարող Էր զոհվել ավելի քան հազար մարդ:
Նշվում Է, որ ցիկլոնի հետեւանքներին ենթարկվել Է մոտավորապես 970 հազար մարդ, տուժել Է ավելի քան 1.5 հազար բնակիչ:
«Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնն Աֆրիկայի հարավարեւելյան ափին մոլեգնել Է մարտի կեսերից եւ ընդգրկել Մոզամբիկի, Զիմբաբվեի եւ Մալավիի տարածքները: Մոզամբիկում տարերքի հարվածից ամենից շատ տուժել Է Բեյրա քաղաքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: