Բաբկեն Տեր-Գրիգորյանը հյուրընկալել է «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը ներկայացնող Սրբուկին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) ու եվրատեսիլյան պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է սփյուռքի աջակցության հարցը: «Երգը լսել եմ, հավանել ենք, հետաքրքրությունը շատ բարձր է նաև սփյուռքի կողմից: Համոզված եմ, որ այս տարի հաղթելու ենք»,- հանդիպման ընթացքում նշել է Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը Սրբուկին է նվիրել աշխարհում հայ երգն ու երաժշտությունը տարածած կատարող-երաժիշտների ժողովածուն՝ հույս հայտնելով, որ օրերից մի օր երգչուհին ևս կընդգրկվի այդ ցանկում:

«Թել Ավիվի եվրատեսիլյան բեմում մեր պատվիրակը նախ հանդես կգա 2-րդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: Մինչև այդ ծրագրված է համերգային շրջագայություն Եվրոպայում: Առաջին կանգառը Նիդեռլանդներում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը