Ցանցում հայտնվել Է iPhone XI-ի առաջին գծագիրը
1 րոպեի ընթերցում
![Ցանցում հայտնվել Է iPhone XI-ի առաջին գծագիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/969433.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել են նոր սերնդի iPhone-ի կորպուսի առաջին գծագրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատելով պատկերից, որը հրապարակվել Է Slashleaks պորտալում, նոր սմարթֆոնը եռակի մոդուլ կստանա հիմնական խցիկի համար, որը քառակուսի շրջանակի մեջ կտեղավորվի բռնկման եւ լրացուցիչ տվիչի հետ միասին: Բացի այդ, գաջեթի կորպուսն ունի կլորացված եզրեր եւ բացվածք՝ անլար լիցքավորման համար:
Ինչպես նշում Է Techradar պորտալը, նոր սմարթֆոնի արտաքին տեսքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չկան, բայց ցուցադրված պատկերը համապատասխանում Է նախորդ արտահոսքերից ստացված տեղեկատվությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
iPhone XIの設計図がリーク、トリプルレンズカメラは四角形の配置 https://t.co/J4JMsjS26B pic.twitter.com/9iaVoV6AtM
— iPod LOVE (@konsome) 29 марта 2019 г.