Մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ. ԱԺ-ում քվորում չի ապահովվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի համար քվորում չի ապահովվել, քանի որ «Իմ քայլը» խմբակցության միխումբ պատգամավորներ մեկնել են Արցախ: Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ քվորում չապահովելու համար հատուկ միտում չի եղել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ոչ մի հատուկ բան չկար: Ուղղակի տեխնիկական խնդիր էր: Որոշ մասը մի քիչ շուտ էր մեկնել Արցախ: Չեմ կարծում, թե սա ինչ-որ ձևով խաթարում է գործունեությունը, չեմ կարծում, որ սրանով մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Համենայնդեպս, լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել, կարելի էր այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին»,-մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը:

Խոսելով այցի նպատակների մասին՝ փոխխոսնակն ասաց՝ որևէ հատուկ պայմանավորվածություն չի եղել, որ մեկնեն այն ժամանակ, երբ պետք է կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սակայն նա կարծում է, որ այդ համատեքստում այս այցը միայն դրական ազդեցություն կունենա:

Պատգամավորները, այնուամենայնիվ, ժամը 10-ից սկսած՝ 4 ժամվա ընթացքում կարող են կրկին գրանցվել: Երբ քվորումի համար անհրաժեշտ պատգամավորների քանակ կապահովվի, կկարողանան սկսել նիստը:

Մարտի 29-ի նիստի օրակարգում պետք է լիներ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան