Արայիկ Հարությունյանն Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից,հանդիպման առանցքում են եղել բանկի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանի կրթության ոլորտի զարգացման նպատակային թիրախները և գործողությունների ծրագրի մշակման ուղղությունները:

ԿԳ նախարարն իր խոսքում կարևորել է բանկի հետ արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների համատեքստում: Անդրադառնալով կրթության զարգացման ռազմավարության մշակման անհրաժեշտությանը և դրա ուղղությամբ Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող աջակցությանը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր նպատակն է մշակել կրթության համակարգի իրական պատկերը ներկայացնող և դրանից բխող զարգացման ուղիները նախանշող ռազմավարություն, որը սոսկ փաստաթուղթ չի լինելու: «Ռազմավարության մշակումը ստեղծագործական աշխատանք է և միտված չէ պարտադրված փաստաթղթի ստեղծմանը: Բուն ռազմավարությունը կգրվի այն պահին, երբ մենք կունենանք ոլորտի ամբողջական պատկերը, այդ դեպքում այն կարող է նույնիսկ շատ արագ գրվել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ԿԳ նախարարությունը շահագրգռված է փաստաթղթի հնարավորինս շուտ մշակման հարցում, քանի որ նախարարի խոսքով, նախատեսվում են նաև արմատական բարեփոխումներ ուսումնական ծրագրերի և կրթական չափորոշիչների ուղղությամբ, որոնց համար ռազմավարությունը պետք է լինի ուղենիշ:

Շեյն Ռոզենտալն իր հերթին կարևորել է ԱԶԲ և ԿԳՆ համագործակցությունը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի ձևավորման գործընթացներում Ասիական զարգացման բանկի մասնակցության հետ կապված հարցեր:

Հայերեն Français

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան