Life

Ոստիկանությունը Ջասթին Բիբերին բերման է ենթարկել թանկ մարզակոշիկների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Ջասթին Բիբերին բերման է ենթարկել թանկ մարզակոշիկների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության աշխատակիցը բերման Է ենթարկել կանադացի փոպ-երգիչ Ջասթին Բիբերին՝ նրա դիզայներական կոշիկների վրայի դեկորատիվ տարրի պատճառով: Պատահարի մասին երաժիշտը պատմել Է իր Instagram-օգտահաշվի stories-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրավապահի ուշադրությունը գրավել Է մոխրագույն պլաստիկե պիտակը բեժ Air Max 90 մարզակոշիկների վրա, որոնք Nike ընկերությունն ստեղծել Է իտալական Off-White բրենդի հետ համագործակցությամբ: Ոստիկանը կարծել Է, թե դիզայներական դետալը ոչ այլ ինչ Է, քան այն խանութի մագնիսական ապրանքանիշը, որն երգիչն իբր կողոպտել Է: Սոցցանցում զետեղված տեսահոլովակում 25-ամյա Բիբերը պատմում Է պատահարի մասին եւ կատակում, թե Off-White-ի ղեկավար դիզայներ Վիրջիլ Աբլոն իր գլխին խաղ Է սարքել: Ի վերջո երաժշտին հաջողվել Է ոստիկանին համոզել, որ ինքը գող չԷ, իսկ հագին իրոք նորաձեւ մարզակոշիկներ են: Nike Air Max 90 Off-White մոդելի արժեքը 600 դոլար Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում