Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանում օտարերկրյա ՏՏ ընկերությունների գործունեության կարգավորումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՏՏ օտարերկրյա ընկերության մասնաճյուղերը կարող են ունենալ առավելագույն 30 աշխատակից: Դա նպատակ ունի կանխել տեղական ընկերություններից օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր աշխատուժի արտահոսքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ԼՀԿ խմբակցությունից Արկադի Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում գործող միությունները վերապահումներ ունեն նախագծով նախատեսվող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին հարկային արտոնություններին հասանելիություն տալու մասով: Հիմնական մտավախությունն այն է, որ այդպիսի արտոնության հասանելիություն չունեն տեղական այնպիսի ընկերությունները, որոնք ունեն հինգ և ավելի տարիների փորձ: Դա անհավասար պայմաններ է առաջացնում:

«Նախ հիմնական մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունները կգան և մեր ընկերություններում աշխատող պրոֆեսիոնալ անձանց կտանեն: Տաղանդի արտահոսքի մասին է մտահոգությունը: Դա շատ տեղին մտահոգություն է: Այդ պատճառով ընկերությունների աշխատողների թվաքանակի վերին շեմ է դրված ` 30-ը: Եվ դա հատուկ է արված, որ մենք ոչ թե թիրախավորենք այն ընկերություններին, որոնք գան և այստեղ միանգամից հարյուրավոր աշխատատեղեր ստեղծեն և սերվիսով զբաղվեն, այլ թիրախավորենք այնպիսի ընկերությունների, որոնք կբացեն խորը գիտահետազոտական խմբեր»,- ասաց Արշակյանը:

Նա նաև տեղեկացրեց, թե ոլորտի միությունների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ կքննարկեն դրսի ընկերության Հայաստանում մասնաճյուղ հիմնելու դեպքում աշխատակիցների թվի կրճատումը: Նա հնարավոր համարեց 30-ի փոխարեն աշխատողների թվաքանակի շեմը սահմանել 20:

Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ստեղծել օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դուստր ընկերությունների համար:ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հայերեն

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը