Տնտեսություն

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

2 րոպեի ընթերցում

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել, իսկ Աշոցքի համայնքապետարանը՝ մոդուլային սպանդանոց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Արդեն մի քանի օր է Շիրակի մարզի անասնապահներն ու մսավաճառները բողոքում են սպանդանոցների բացակայության խնդրից և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սահմանված տուգանքներից։ Նրանք դժգոհում են՝ պետությունը սպանդանոցներ չի կառուցում մարզում, բայց պահանջում է մորթը կազմակերպել սպանդանոցային պայմաններում։ 

«Կառավարությունը պետական սպանդանոց չի կառուցում, նրա գործառույթն է տնտեսվարողին աջակցման ծրագրերի հնարավորություն տալ: Այժմ համայնքապետերի հետ քննարկում ենք սուբվենցիայով կամ այլ միջոցներով համայնքապատկան սպանդանոցներ կառուցելու տարբերակներ»,-նշեց Շիրակի մարզպետն՝ առաջարկելով ֆերմերային տնտեսություններին ևս մտածել սպանդանոցներ կառուցելու մասին:

«Աշոցքն արդեն առաջարկել է կառուցել  մոդուլային սպանդանոց: Այս պահին քննարկում ենք դրա իրավական կողմը, սպանդանոցի շահագործումից հետո եկամուտը ստանալու է համայնքը, իսկ Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել: Միսը պետք է ստուգված լինի, անվտանգ։ Նախագիծ  կա՝ յուրաքանչյուր մորթված կենդանու համար կառավարությունն է գումարը տալու սպանդանոցին, գյուղացին էլ այստեղ խնդիր չի ունենալու, հնարավոր բոլոր տարբերակները ստեղծված են կառավարության կողմից, որպեսզի ուղղակի բիզնես ստեղծեն»,-հավելեց մարզպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում