Մշակույթ

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

1 րոպեի ընթերցում

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է ֆիլմի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում, որը հրապարակվել է Genetic Production-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, Նոնո Սարգսյանը խոստովանում է՝ փոքր քայլերով գնացել է իր երազանքի ետևից: «Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Երբ ծնվեց իմ աղջիկը, հասկացա, որ երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել և հիմա պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա»,-նշում է Նոնո Սարգսյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը նկարահանել է Genetic Production-ը։ Սցենարի հեղինակները Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանն են, Կարապետյանը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։  Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։              

Սպարապետի մասին պատմող կինոնկարը մեծ էկրան կբարձրանա մարտի 5-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում