Նիկոլ Փաշինյանը հայտնեց Երևանում 3 հազար աշխատատեղ ունեցող տեքստիլի գործարան բացելու խոստման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ կա Երևանում 3 հազար աշխատատեղ ունեցող տեքստիլի արտադրությամբ զբաղվող գործարան բացելու խոստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան? Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ տեքստիլի արտադրության ոլորտում կան լուրջ մարտահրավերներ՝ մանրամասնելով, որ խոսքն այն մասին է, որ հիմա մեր երկրում զարգանում է այն տեքստիլը, որը ենթադրում է էժան աշխատուժի ներգրավում: «Եվ սա մեզ մտահոգում է այն առումով, մենք ոչ միայն չենք ուզում, որ Հայաստանը լինի էժան աշխատուժի երկիր, այլ մենք հասկանում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք ցանկացած պահի կարող են ավելի էժան ծառայություն առաջարկել, քան Հայաստանի տեքստիլ աշխատանքային շուկան, և մեր ոլորտը կարող է փլուզվել»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարության մեսիջն այն է, որ պետք է տեքստիլի արտադրանքը քայլ առ քայլ տեղափոխեն բարձր գնային սեգմենտ: «Այսինքն, մեր քաղաքականությունը պետք է լինի այն, որ մեր երկրում արտադրվի ոչ թե 5 հազար դրամանոց բաճկոն, այլ մեր նպատակը պետք է լինի այն, որ մեր երկրում արտադրվի 1000 դոլարանոց բաճկոն, որը կլինի ավելի բարձր գնային սեգմենտում, ուրեմն այստեղ ավելի բարձրորակ աշխատուժ անհրաժեշտ կլինի և ավելի բարձր աշխատավարձ կլինի: Եվ հիմա բավականին լուրջ ներդրումային ծրագրեր են այս առումով իրականացվում: Կա խոստում, որ շուտով Երևանում կբացվի այդպիսի գործարան, որտեղ 3 հազար աշխատատեղ կլինի, և դա, իհարկե, լավ լուր է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքին

Բանգկոկում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի, 50 մարդ դեռևս անհետ կորած է

Զելենսկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը

Անտոնիո Գաուդին Հռոմի պապի կողմից դասվել է երանելիների շարքին

Հայաստանի ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ամփոփել են ԵԱ-ի արդյունքները

Ուժի գործադրումն ընդունելի չէ որևէ պարագայում. Ռուբինյանն՝ Ադրբեջանի զինուժի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցների մասին

Քեթի Փերին ևս հինգ կանանց հետ 11 րոպե տևողությամբ տիեզերական թռիչք է իրականացրել

Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը մեծ ակնկալիքներ ունի նոր օլիմպիական շրջանից