«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, կարող է չեղարկվել երկրի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն` հղում անելով Jerusalem post-ին։

Երկուշաբթի օրը պաղեստինցի ահաբեկիչները հրթիռակոծել են Իսրայելի Մեշմերետ գյուղի մի տուն, ինչի հետևանքով տուժել է յոթ մարդ. նրանց թվում կան երեխաներ:

Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը, բայց հստակ ծրագրեր չունեն: Նրանք հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ երկուշաբթի առավոտյան Իսրայել են ժամանել «Եվրատեսիլի» մասնակիցները Նորվեգիայից, Չեռնոգորիայից, Մեծ Բրիտանիայից: Դեպքերից մի քանի ժամ հետո այնտեղ է ժամանել Մակեդոնիայի ներկայացուցիչը:

Կազմակերպիչները մանրակրկիտ աշխատում են մրցույթն անվտանգ ու ապահով անցկացնելու համար, սակայն չեն կարող երաշխավորել, որ Պաղեստինի հրթիռները չեն հայտնվի մրցույթի անցկացման վայրում:

Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով:

Հայերեն English Français

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը