Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ն Սեւ ծովում Վրաստանին աջակցելու միջոցառումներ է քննարկում. Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Սեւ ծովում Վրաստանին աջակցելու միջոցառումներ է քննարկում. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն եւ Թբիլիսին քննարկում են Վրաստանին աջակցելու համար համագործակցության խորացման հնարավորությունները՝ կապված Սեւ ծովի իրադրության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին Թբիլիսիում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այցով հանրապետությունում Է գտնվում ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունների կապակցությամբ:

«Ներկայում մենք մտածում ենք, թե Էլի ինչ կարող ենք անել Վրաստանի ծովային հնարավորությունների ոլորտում»,-ասել Է Ստոլտենբերգը՝ ամփոփելով երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կայացած հանդիպման արդյունքները: Ընդսմին նա հայտարարել Է Սեւ ծովի տարածաշրջանում «Ռուսաստանի ներկայության զգալի ուժեղացման» մասին: «Մենք կիսում ենք ձեր մտահոգությունը՝ Սեւ ծովի տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ուժեղացման կապակցությամբ: Հենց դրա համար Էլ մենք ուժեղացնում ենք մեր համագործակցությունը, այդ թվում՝ ծովային ուժերի ոլորտում: Մենք ուսուցում ենք տրամադրում վրացական առափնյա պահպանությանը, եւ այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք, թե Էլի ինչ կարող ենք անել մեր համագործակցույթան ուժեղացման համար»,-ասել Է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ Վրաստանը մեծ հաջողության Է հասել եվրատլանտյան ինտեգրացման ճանապարհին, եւ նա անպայման ի վերջո կդառնա դաշինքի անդամ, սակայն չի ճշտել ո՛չ անդամակցության ժամկետը, ո՛չ Էլ այն, թե նա կկարողանա արդյոք դա անել առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Ստոլտենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումն ընդունում Է Վրաստանն ինքը եւ դաշինքի մյուս անդամները: Ուստի «Ռուսաստանը կամ որեւիցե այլ երկիր չի կարողանա ազդել այդ գործընթացի վրա»:

Նա մեկ անգամ եւս հավաստել Է, որ դաշինքը պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում եւ կոչ Է անում Ռուսաստանին՝ հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում