Հասարակական

Հայկ Մարությանը համապետական շաբաթօրյակը ընտանիքի անդամների հետ կսկսի իրենց բակի հարակից տարածքից 

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը համապետական շաբաթօրյակը ընտանիքի անդամների հետ կսկսի իրենց բակի հարակից տարածքից 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու մարտի 22-ին գումարված արտահերթ նիստում Մարությանն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակիցներով կմաքրեն հանրային տարածքները: «Դիմում եմ մեր երևանցիներին՝ վաղն առավոտյան ժամը 10:00-ին մասնակցել համապետական շաբաթօրյակին: Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ կազմակերպել է, կարող եք «Ֆեյսբուքի» մեր էջում հետևել: Ձեզ հետ կարող եք վերցնել մաքրության համար անհրաժեշտ պարագաներ, եթե ոչ, մենք կտրամադրենք: Մենք հանրային տարածքներն ենք վերցրել մեզ վրա, բակային տարածքները կմնա մեր բնակիչների վրա, խնդրում եմ ակտիվ մասնակցել»,-հորդորեց քաղաքապետը՝ հավելելով, որ ինքն անձամբ իր ընտանիքի հետ մաքրությունը սկսելու է իր բակի հարակից տարածքից: «Սրանք ոչ միայն մաքրության աշխատանքներ են, այլև լավ առիթ շփվելու ընտանիքի, ընկերների հետ»,-նշեց Մարությանը:

Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5 000 ծառ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում