Ինովացիա

Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցի աշխատանքում լույս մարտի 22-ի գիշերը խափանում Է դիտվել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Downdetector ծառայության Էջում տեղ գտած տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

«Instagram-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 18:01-ից (Երեւանի ժամանակով մարտի 22-ի 02:01-ին)»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Անսարքություններից ամենից շատ գանգատվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Պերուի, Բրազիլիայի եւ Ավստրալիայի օգտատերերը:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը (մոտավորապես 54 տոկոսը) նորությունների ժապավենը դիտելու խնդիրներ ունի, եւս շուրջ 28 տոկոսը գանգատվում են այն բանից, որ չեն կարողանում մտնել հավելված, եւ մոտավորապես 16 տոկոսը չեն կարողանում մտնել սոցցանցի կայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում