Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար. Մհեր Գրիգորյանն ընդունել է Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ մհեր Գրիգորյանի գրասենյակից,ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հաջողությունները մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանության առումով օրինակելի են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է չորս հիմնական ոլորտները, որտեղ Կառավարությունը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարադատություն: Ըստ փոխվարչապետի՝ իհարկե բարեփոխումների իրականացման ճանապարհին կան մարտահրավերներ, բայց դրանց հնարավոր է դիմակայել Կառավարության առաջ քաշած գերագույն արժեքների ինստիտուցիոնալիզացման միջոցով:

Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որը պետք է իրացնել:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում իրականացվելիք տնտեսական բարեփոխումների օրակարգին, հարկային բարեփոխումների տրամաբանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն