Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին. ԱԳՆ խոսնակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և դրա ճանաչումն ու դատապարտումը նախ և առաջ բարոյական պատասխանատվություն է, հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին ցեղասպանության հարցի շահարկման վերաբերյալ հարցին:

«Ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը համամարդկային արժեքների գերակայություն է, մարդու իրավունքների վերահաստատումն է ուղղված նման հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև կրկնության բացառմանը և դրանք պետք է զերծ լինեն որևէ ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից»,-ասաց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին:

«Մենք մշտապես աշխատելու ենք, մեր ջանքերն ենք ներդնելու միջազգային հանրության պայքարին՝ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ: Սա Հայաստանի ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում այն տեսլականով, որ որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ»,-հավելեց ԱԳՆ խոսնակը:

Մեկնաբանելով Իսրայելում Հայաստանի դեսպանություն ունենալու հեռանկարի մասին տեղեկատվությունը՝ նա ասաց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է Հայաստանի քաղաքական օրակարգում և դա պայմանավորված է դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներով: Այդ հարցին դեռևս հոկտեմբերին անդրադարձել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում: «Սա շարունակական գործընթաց է և դրա զարգացումների վերաբերյալ բնականաբար հանրությունը պատշաճ կերպով տեղյակ կպահվի: Մենք Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ և դրա բաղկացուցիչ մասն են կազմում նաև փոխադարձ այցելությունները: Երբ հստակություն լինի այցելությունների օրակարգի շուրջ, տեղյակ կպահենք»,-հավելեց Նաղդալյանը:

Հայերեն English Français Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը