Facebook-ը կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ն իրեն պատկանող համանուն սոցիալական ցանցում կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը՝ կախված օգտատերերի սեռից, տարիքից եւ բնակության վայրից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մարտի 19-ին ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դրանում նշված Է, որ դա վերաբերում Է, մասնավորապես, Facebook-ում զետեղված՝ բնակարանի, վարկերի գովազդին, ինչպես նաեւ աշխատանքի ընդունման վերաբերյալ հայտարարություններին: Ընկերությունը համաձայնել Է դիմել այդ միջոցներին այն պատճառով, որ ավելի վաղ նրա դեմ դատական հայցեր Էին հարուցել մի քանի հասարակական կազմակերպություններ: Դրանց թվում Է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը, որն այդ տիպի առավել ազդեցիկ միավորումներից մեկն Է ԱՄՆ-ում:

Հայցվորները հայտարարել են, որ Facebook-ը խտրականության Է ենթարկում մարդկանց, եթե, օրինակ, տների կամ բնակարանների վաճառքի կամ վարձակալության մասին հայտարարությունները ցույց չի տալիս այն օգտատերերին, որոնց գովազդատուներն ինչ-որ պատճառներով կարող են անցանկալի կենվորներ համարել:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունում այս առնչությամբ հայտարարել են, որ «գովազդատուներն այլեւս չեն կարող օգտատերերին սահմանափակել այն տեղեկատվության ստացման հարցում, որը վերաբերում Է բնակարանին, աշխատանքի տեղավորմանը կամ վարկի ստացմանը՝ սեռի, տարիքի կամ Էլ այլ բնութագրերի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում