Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուտրեխտում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուտրեխտում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը:

«Ցնցված եմ Ուտրեխտում տեղի ունեցած հարձակումից: Հայաստանը բարեկամ Նիդերլանդների և նրա ժողովրդի կողքին է: Իմ մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»:

Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում 37-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել տրամվայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ ազգությամբ թուրք 37-ամյա Գյոքմեն Թանիշին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում